Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Քանի՞ մեդալից կզրկվեին ամերիկացիներն ու չինացիները, եթե Ռուսաստանը մասնակցեր

Քանի՞ մեդալից կզրկվեին ամերիկացիներն ու  չինացիները, եթե Ռուսաստանը մասնակցեր
13.08.2024 | 12:10

Դե, լավ, օլիմպիական խաղերը խաղացինք, վերջացրինք, ուրեմն կարելի է մի քանի հարց տալ:

1. Քանի՞ մեդալից կզրկվեին ամերիկացիները և չինացիները, եթե Ռուսաստանը մասնակցեր:

2. Ռուսաստանին զրկեցին, քանի որ մեղավոր էր, բայց չկայի՞ն նույնքան մեղավոր այլ մասնակից պետություններ: Գոնե երկուսին գիտենք, չէ՞:

3. Օլիմպիական շարժման եվրոպական կազմակերպիչները և նրանց ամերիկացի հուշարարները ինչո՞ւ չարգելեցին Իսրայելի մասնակցությունը. մի՞թե իրենց համար շուրջ 40 000 պաղեստինցի ոչնչացնելը հանցագործություն չէր:

4. Ինչո՞ւ չարգելվեց Ադրբեջանի մասնակցությունը. մի՞թե հայերիս հանդեպ այս պետության կատարած էթնիկական զտումը ցեղասպանության հատկանիշ չէ:

5. Քանի որ այս անգամ օլիմպիական մարզաձևերը խելքից դուրս շատացել էին, հնարավո՞ր չէ հաջորդ անգամ դրանց ավելացնել նոր մարզաձևեր, օրինակ` քարկտիկը, ստոպը, էշ-միլիցան, կլասը, պախկվոցին և այլն, մանավանդ Լոս Անջելեսում լիքը հայ մարզիչ կլինի:

Վալերի Միրզոյան

Դիտվել է՝ 3772

Մեկնաբանություններ